Շախմատի Հայաստանի չեմպիոնը Մարիա Գևորգյանը անսպասելի է համարում տիտղոսի պահպանումը

0
138

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն Մարիա Գևորգյանը անսպասելի է համարում տիտղոսի պահպանումը:

«Անհամեմատելի էր նախորդ տարվա Հայաստանի առաջնությունն այս տարվա հետ: Նախորդ տարի առավել ինքնավստահ էի, ավելի լավ էի խաղում: Այս տարի վատ դիրքեր էի ստանում, ոչ-ոքիով էի ավարտում պարտիաներս: Հետո, երբ պարտվեցի Սիրանուշ Ղուկասյանին, ամեն ինչ առավել դժվարացավ: Հույսս կորցրել էի, քանի որ արդեն իրավիճակը չէի կառավարում, և եթե անգամ հաղթեի վերջին տուրում ոչինչ չէի որոշում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը:

Խոսելով մրցակիցների մասին` կանանց 72-րդ առաջնության չեմպիոնը փաստեց, որ այս տարի առաջնության կազմ առավել ուժեղ է: «Առաջնության տարիքով փոքր մասնակիցները մեծ առաջխաղացում ունեն, որն ինձ իսկապես ուրախացրեց»,-եզրափակեց չեմպիոնը:

Շախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնության չեմպիոնը Մարիա Գևորգյանն է։ Վերջին տուրում Գևորգյանը, գերազանցելով Նարե Առաքելյանին, պահպանեց չեմպիոնական տիտղոսը։ 9 հնարավորից 6,5 միավոր հավաքեց Սիրանուշ Ղուկասյանը, սակայն, լրացուցիչ միավորներով զիջելով Գրիգորյանին, դարձավ արծաթե մեդալակիր: Եռյակի վերջում 6 միավորով Սուսաննա Գաբոյանն է։ Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը մեկնարկել էր հունվարի 12-ին։
http://armenpress.am/arm/news/875500/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here