Տեղեկություններ Վաղարշապատ Երգի Պարի Թատրոնին Մասին

0
120

Վաղարշապատ երգի պարի թատրոնը հիմնադրվել է 2004թ ՄԱԴԱՆ հասարակական մշակութային կաղմակերպության տնօրեն Անահիտ Մադոյանի նախաձեռնությամբ՝ Էջմիածին քաղաքում։ Համույթն ունի 12 տարվա պատմություն և այս տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ հաջողություններ։Խումբն ի սկզբանե հիմնադրվել է որպես բարեգործական համույթ,այստեղ երեխաները սովորում են երգ,պար,բեմական կեցվածք,բեմական խոսք,հաղորդավարություն, և մինչ օրս էլ հավատարիմ է իր սկզբունքին։ Թերևս ամենանշանակալից հաջողություններից մեկն այն է, որ 2007թ հրավեր ստացանք մասնակցել Համբուրգում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և ներկայացնել մեր երկրի մշակույթը: Հնչեց հայկական երաժշտությունը և նազանի երգ ու պարով բեմ դուրս եկան մեր սպիտակազգեստ պարուհիները։ Ելույթի ավարտին դահլիճը ցնծում էր։ Մի պահ հայացք նետելով առ հանդիսատեսը անհնար էր չնկատել ադրբեջանցի գեներալի հուզմունքը։ Նա նույնպես՝ ինչպես բոլորը հոտնկայս և շատ ջերմագին ծափահարում էր հայ արտիստներին։Այդ օրը մենք կարողացանք մեծ տպավորություն թողնել բոլոր ներկաների վրա։Ադմիրալի կողմից Վաղարշապատ համույթին հանձնվեց պատվոգիր։Այսօր այն մեզ համար շատ մեծ նշանակություն ունի,քանզի որևէ եվրոպական երկիր շրջագայելու համար միայն այդ պատվոգրի առկայությունը բավական է։Կարելի է ասել,որ արդեն իսկ ձևավորվել է մասնագետների՝ բանասերների,պարուսույցների և երգուսույցների խումբ,ովքեր պատրաստ են համագործակցել և իրենց լուման ունենալ հայապահպանության կարևորագույն գործում։

   Նշենք,որ խումբը արժանացել է ավելի քան 1000 պատվոգրերի։ Համերգային ծրագրերով հանդես է եկել բոլոր մարզերում, ինչպես նաև եվրոպական շատ երկրներում՝Թեհրան,Համբուրգ,Կիպրոս,Ստամբուլ,Վալենսիա,Իսպանիա,Փարիզ,Ռուսաստանի մի շարք քաղաքներ։ Ամենուրեք մեզ ընդունում են գրկաբաց և ճանապարհում արցունքներն աչքերին։

  

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here