Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ

0
108

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլեդիս Բերեջիկլյանը կդառնա Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը: Նա հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը:

Լիբերալ կուսակցության կողմից հրավիրած հանդիպումը տևել է առավելագույնը 15 րոպե: Բերեջիկլյանին որպես կուսակցության առաջնորդ ընտրելուց զատ նրա տեղակալ է ընտրվել ֆինանսների նախարար Դոմինիկ Պերոտետը:

Ակնկալվում է, որ Բերեջիկլյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 23-ի երեկոյան` Կառավարության տանը կայանալիք միջոցառմանը:

Նոր Հարավային Ուելսի նորընտիր վարչապետը տեղեկացրել է, որ իր նոր կաբինետը որոշելու համար պահանջվում է շուրջ մեկ շաբաթ ժամանակ: 
http://armenpress.am/arm/news/875577/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here