Դինքի հիշատակը հարգել են նրա շիրիմի մոտ

0
110

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առնչությամբ հունվարի 22-ին հիշատակի արարողություն է կատարվել նրա շիրիմի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, արարողությանը մասնակցել են Դինքի այրին` Ռաքել Դինքը, նրա երեխաները, եղբայրները, մերձավորները, ինչպես նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշ րջության նախարար Նաբի Ավջըն:

Արարողության ավարտին Դինքի համար աղոթք է արվել: Նախարար Ավջըն վշտակցություն է հայտնել Դինքի ընտանիքին, ընկերներին, հայկական համայնքին, «Ակոս»-ի աշխատակիցներին, Թուրքիայում և դրա սահմաններից դուրս ապրող Դինքի ընկերներին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հետևո՞ւմ է Դինքի սպանության դատական գործին` Ավջըն ասել է. «Դատական գործընթացը մինչև օրս շարունակվում է` միախառնված լինելով մի շարք այլ գործընթացների հետ: Տեսանք, թե ինչ տեսակի մթին խաղեր են խաղացվել այս ընթացքում: Աստված տա, որ սրան հաջորդած գործընթացն իրականացվի իրավունքին և արդարությանը հարիր պայմաններում»: 
http://armenpress.am/arm/news/875647/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here