Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքում փորձելու են ներգրավվել մի շարք ընդդիմադիր ուժեր. Մարգարով

0
99

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորող դաշինքը փորձելու է հանդես գալ որպես կառուցողական ընդդիմություն: «Արմենպրես» ի հաղորդմամբ` հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

 «Գագիկ Ծառուկյանը փոխեց այն ներուժը, որը  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի և այն դերակատարությունը, որն այդ ուժը կարող է ունենալ շնորհիվ նրա  անձնական միջոցների և կազմակերպչական  ունակությունների»,- ասաց Մարգարովը:

Քաղաքագետը նշեց, որ Ծառուկյանի շուրջ  ձևավորվող դաշինքում փորձելու են ներգրավվել մի շարք այլ ընդդիմադիր ուժեր, որոնք գիտակցում են, որ առանձին մասնակցելով չեն կարողանա հաջողության հասնել:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների< em> դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը:
http://armenpress.am/arm/news/875796/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here