«Համախմբում»-ը հերքում է Օսկանյանի և Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը

0
125

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համախմբում» կուսակցությունը հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե կայացել է կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի և ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որի ժամանակ բացառվել է հնարավոր համագործակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում հերքել է Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի հանդիպման վերաբերյալ լուրը:

«Մամուլի որոշ միջոցներ ուղղորդված կեղծ տեղեկատվություն էին տարածել, թե, իբր, տեղի է ունեցել Ծառուկյան-Օսկանյան հանդիպումը, որի ընթացքում էլ բացառվել է հնարավոր համագործակցությունը: Պաշտոնապես հերքում եմ. Ծառուկյան-Օսկանյան հանդիպում տեղի չի ունեցել, հետևաբար որևէ հարց չի քննարկվել:

Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դրա համար պաշտոնական հանդիպման կամ պաշտոնական բանակցությունների անհրաժեշտություն չկա: «Համախմբում» կուսակցության վարչության մի շարք անդամներ Ծառուկյանի հետ ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, բարձր են գնահատում համատեղ անցած ճանապարհը և տարբերում են «համագործակցություն», «հարգանք» և «ցուցակ» հասկացությունները»,- ասված է հայտարարության մեջ: 
http://armenpress.am/arm/news/875766/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here