Հայաստանում Ինտերպոլին հաջողվել է մեկ տարում պարզել 168 անձանց գտնվելու վայրը

0
120

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից 2016 թվականին ստացված 174 նոր հարցումների հիման վրա հաջողվել է պարզել  168 անձանց գտնվելու վայրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 2016 թվականին 113 հետախուզվող ձերբակալվել է, իսկ 19-ը ենթարկվել արտահանձնման: Ինտերպոլի ուղիներով իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձանց, որոնցից 32-ը ձերբակալվել են, 11-ը ենթարկվել արտահանձնման:

ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն (ԱԿԲ) համագործակցել է Ինտերպոլի անդամ 94 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել Ռուսաստանի Դաշնության (1731 ստացված և առաքված տեղեկատվական միավոր), Ֆրանսիայի (719), Վրաստանի (405), Ուկրաինայի (391), Գերմանիայի (338), Թուրքիայի (318), Շվեդիայի (314), Իրանի (291), Լեհաստանի (170), և ԱՄՆ-ի (167) հետ:

Ինտերպոլի անդամ երկրներից հետախուզման վերաբերյալ ստացված 231 նոր հարցումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հաջողվել է կազմակերպել 56 անձի հայտնաբերումը, որոնցից 24-ը ձերբակալվել են, 3-ը ենթարկվել արտահանձնման: Իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 29 անձանց, որոնցից 21-ը ձերբակալվել են, 3-ը ենթարկվել արտահանձնման:

Ինտերպոլի հետախուզվողների ինտերնետային վեբ-էջում ներկայումս արտացոլված են 12 հետախուզվողների տվյալները:
http://armenpress.am/arm/news/875747/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here