Մենք շատ գոհ ենք այսօրվա բանակցություններից և արդյունքներից. Կարեն Կարապետյանը՝ Մեդվեդևի հետ հանդիպման մասին

0
119

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցությունները գնահատել է կառուցողական և բեղմնավոր: «Մենք ամենևին չենք թաքցնում, հստակ ցույց ենք տալիս, որ Մոսկվա այցն այց է բարեկամական, եղբայրական, դաշնակցային երկիր: Եվ ցանկանում եմ հայտարարել ուղիղ, առանց ավելորդ դիվանագիտության, որ մենք շատ գոհ ենք այսօրվա բանակցություններից և այն արդյունքներից ու հանձնարարականներից, որոնք տրվել են համապատասխան կող մերին՝ հետագա համագործակցության առիթով: Մենք Ռուսաստանի կառավարության նախագահի հետ քննարկել ենք կատարված աշխատանքի արդյունքները, արձանագրել ենք հարաբերությունների շատ բարձր մակարդակ, սակայն, միաժամանակ, կարծում եմ, որ բոլորը համաձայն կլինեն՝ այդ հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մեդվեդևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են մի շարք ուղղություններ, թե որտեղ կարող են շարժվել ռուս-հայկական հարաբերությունները, ուղենշել զարգացման ոլորտներն ու կոնկրետ միջոցառումները:          

Անդրադառնալով ստորագրված փաստաթղթերին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ դրանք ուժեղ թափ կհաղորդեն մշակութային, հումանիտար հարաբերություններին: «Կարծում եմ՝ Հայաստանը որպես տուրիստական վայր Ռուսաստանի քաղաքացիների համար թերագանահատված է: Մենք այս տարի սպասում ենք սկզբունքային փոփոխություններ դրական կողմերով»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:  
http://armenpress.am/arm/news/875847/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here