Պենտագոնի ղեկավարը Ստոլտենբերգին հավաստել Է ՆԱՏՕ-ի կարեւորությունն ԱՄՆ-ի համար

0
143
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հեռախոսազրույց Է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում հավաստել Է ԱՄՆ-ի համար Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին այս մասին հայտնել Է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը: 

«Նրանք քննարկել են ընդհանուր արժեքների կարեւորությունը, եւ նախարարն ընդգծել Է, որ այդ արժեքների պաշտպանության համար դաշնակիցներ որոնելիս ԱՄՆ-ը միշտ դիմում Է Եվրոպային»,- նշել Է Դեւիսը: 
Նա հավելել Է, որ Մեթիսը եւ Ստոլտենբերգը պայմանավորվել են շարունակել կոնսուլտացիաները, ինչպես նաեւ բանակցություններ վարել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը ծրագրված Է փետրվարին:
 
 

http://armenpress.am/arm/news/875716/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here