Հայաստանն ունի կոռուպցիայի դեմ պայքարի հստակ ծրագիր. Կարեն Կարապետյան

0
132

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի հստակ ծրագիր, թե ինչ պետք է անի կոռուպցիայի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  միջպետական «Միր- 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 100 օրվա գործուն եության ամփոփման ժամանակ մենք ներկայացրել ենք, թե որքան աշխատանք է կատարվել այդ ժամանակահատվածում: Այդ նորմատիվների 9 տոկոսը ուղղված է եղել հակակոռուպցիոն ծրագրերին, մոտ 10 տոկոսը` բիզնես միջավայրի փոփոխությանը: Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարի մեր ռազմավարությանն է` փոխել այն միջավայրը, որը կարող է կոռուպցիոն ռիսկեր ստեղծել»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանի նշեց, որ կառավարությունը չի առաջարկում ստեղծել  հակակոռուպցիոն կազմակերպություն, քանզի փորձը ցույց է տալիս, որ նման կազմակերպություն ստեղծելով կոռուպցիան չի վերանում:

«Մենք ցանկանում ենք  ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կոռուպցիոն ռիսկերը ուղղակի դառնում են մինիմալ»,- շեշտել է ՀՀ վարչապետը: 

 
http://armenpress.am/arm/news/875989/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here