ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամը հանդիպում Է ունեցել Ասադի հետ

0
123
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, որին ավելի վաղ դիտարկում Էին որպես նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հանգուցային պաշտոններից մեկի թեկնածու, Սիրիայում ուղեւորության ընթացքում հանդիպում Է ունեցել երկրի նախագահ Բաշար Ասադի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունվարի 25-ին պատմել Է CNN-ին տված հարցազրույցում:  

«Երբ հնարավորություն եղավ հանդիպել Ասադի հետ, ես դա արեցի, քանզի կարծում եմ կարեւոր Է՝ եթե մենք հայտարարում ենք, որ մեզ իսկապես հուզում են սիրիական ժողովրդի տառապանքները, մենք պետք Է պատրաստ լինենք հանդիպել ում հետ ասես, եթե դա անհրաժեշտ Է խաղաղության հասնելու համար»,- հայտարարել Է Գաբարդը:
Կոնգրեսի անդամը նշել Է, որ, անկախ վերաբերմուքից, Ասադը մնում Է Սիրիայի նախագահը: «Հանուն ցանկացած խաղաղ համաձայնության, հանուն խաղաղ համաձայնագրի հասնելու ցանկացած հնարավորության հարկավոր Է նրա հետ երկխոսություն վարել»,- ընդգծել Է ԱՄՆ-ի կոնգրեսականը:
 
 

http://armenpress.am/arm/news/876068/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here