Դանիայի խորհրդարանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը համարել է «անողջամիտ սահմանափակում»

0
103

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի խորհրդարանը հունվարի 26-ին կայացած նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության մասին» վերտառությամբ բանաձև, որն ափսոսանք է հայտնում առ այն, որ Թուրքիայում հնարավոր չէ ցեղասպանության մասին հասարակական ու գիտական լուրջ քննարկում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընդունված բանաձևում, մասնավորապես, ասված է. «Խորհրդարանն ափսոսանք է հայտնում առ այն, որ թուրքական օրենսդրությունն արգելում է քաղաքացիներին և ԶԼՄ-ներին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթն իրադարձությունների առնչությամբ և կարծում է, որ սա և գիտական, և խոսքի ազատության անողջամիտ սահմանափակում է` առանց այս եզրույթն օգտագործելու»:

Բանաձևով խորհրդարանը վերահաստատել է 2015 թվականի մայիսի 19-ի իր որոշումը, որը դատապարտում էր «հայերի նկատմամբ իրականացված ջարդերը և այլ բռնությունները»:

Դանիայի խորհրդարանը բանաձևն ընդունել է 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
http://armenpress.am/arm/news/876170/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here