New York Times-ն իմացել Է ՄԱԿ-ի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի պլանների մասին

0
99
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստում Է փաստաթղթեր, որոնք Էապես կսահմանափակեն ԱՄՆ-ի մասնակցությունը ՄԱԿ-ին եւ մյուս միջազգային կազմակերպություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին գրել Է New York Times-ը՝ վկայակոչելով որոշումների նախագծերը, որոնք ձեռք Է բերել խմբագրությունը: 

Մասնավորապես, ենթադրվում Է այն կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցումը, որոնք իրենց անդամ են ճանաչում Պաղեստինի Ինքնավարությանը, գործում են ԿԺԴՀ-ի եւ Իրանի դեմ պատժամիջոցների շրջանցմամբ, ինչպես նաեւ հանդես են գալիս աբորտների պաշտպանությամբ:   
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի կողմից միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը պետք Է կրճատվի 40 տոկոսով, նշել Է հրատարակությունը: Եթե նախագիծն ընդունվի, դա զգալիորեն կազդի ՄԱԿ-ի գործունեության վրա, որն ամեն տարի բազմամիլիոն վճարներ Է ստանում ԱՄՆ-ից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 

http://armenpress.am/arm/news/876067/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here