Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարարի հետ

0
130

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հունվարի 27-ին հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լիբանանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները և օրակարգային խնդիրները: Գոհունակությամբ ընդգծվեց կողմերի շարունակական արդյունավետ փոխգործակցությունը, Լիբանանի հասարակական լայն շրջանակներին հայ մշակույթի մասին իրազեկման նպատակով կազմակերպվող միջոցառումներին պարբերական բնույթ հաղորդելու կարևորությունը:

Դեսպանը նախարարին ներկայացրեց 2018թ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այնուհետև, դեսպան Մկրտչյանն անդրադարձավ մարտ ամսին Լիբանանում «Ֆրանկոֆոնիայի ամսվա» շրջանակներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և «Համազգայինի» ու «ՀԲԸՄ» աջակցությամբ անցկացվելիք միջոցառումներին, որոնց շրջանակում նախատեսվում է կազմակերպել Երևանի կոնսերվատորիայի լիբանանցի ուսանող, ջութակահար Իհաբ Ջամալի համերգը, հայ ճարտարապետությանը նվիրված դասախոսություն-քննարկումը, լիբանանահայ երաժիշտ Պողոս Ջելալյանի ստեղծագործություններին նվիրված երեկոն:

Նախարար Խուրին ողջունեց հայկական կողմի ներդրումը «Ֆրանկոֆոնիայի ամիս» խորագրով միջոցառումներին և պատրաստակամություն հայտնեց ստանձնել դրանց հովանավորությունը:
http://armenpress.am/arm/news/876423/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here