ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքը Ռուսաստանի հետ պետք Է գործակցի ուժի դիրքերից՝ ընդսմին ջանալով խուսափել բախումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ Ֆիլադելֆիայում ելույթ ունենալով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամների առջեւ:
«Մենք պետք Է Ռուսաստանի հետ փոխգործակցենք ուժի դիրքերից, եւ հարաբերությունները, համակարգն ու գործընթացը կառուցենք այնպես, որ համագործակցությունն ավելի հավանական դարձնենք, քան բախումները»,– ասել Է նա:
Մեյի խոսքով՝ նման մոտեցումը հատկապես հրատապ Է դարձել «Ղրիմի անօրինական բռնակցումից» հետո: Ընդ որում, նրա կարծիքով, անհրաժեշտ Է Ռուսաստանի հարեւան երկրներին երաշխիքներ տալ, որ նրանց անվտանգությունը հարցականի տակ չԷ:
Սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ Մեյն ասել Է, որ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը կարող են համագործակցել Ռուսաստանի հետ՝ կիրառելով «վստահիր, բայց ստուգիր» սկզբունքը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերաբերյալ «իմ խորհուրդն Է՝ համագործակցել, բայց զգոն լինել», հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: