Թրամփը հավաստել է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու մտադրությունը

0
106
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու եւ համատեղ ջանքերով «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը ոչնչացնելու մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունվարի 27-ին հայտարարել Է Fox News հեռուստաընկերության եթերում, համապատասխան տեսագրությունը հրապարակված Է Twitter-ում հեռուստաալիքի միկրոբլոգում:

«Մենք պետք Է համերաշխ հարաբերություններ հաստատենք Ռուսաստանի հետ, ինչպես եւ մյուսների հետ: Հնարավոր Է, որ դա մեզ չհաջողվի, բայց մենք կփորձենք… Եթե մենք բարելավենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա հիանալի կլինի: Դա լավ կլինի Ռուսաստանի համար, լավ կլինի մեզ համար»,- հայտարարել Է ԱՄՆ-ի ղեկավարը: Ընդսմին նա ԻՊ-ն որակել Է «իսկական հիվանդություն»:
Ավելի վաղ CNN ամերիկյան հեռուստաընկերությունը հայտնել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի  հեռախոսազրույցը կկայանա հունվարի 28-ին: Իր հերթին Թրամփը հունվարի 26-ին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել Է, որ շուտով կկարողանա խոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ: 
«Նա ինձ զանգահարեց, երբ ես հաղթանակ տարա: Մենք դեռեւս չենք զրուցել: Բայց, ինչպես ես հասկանում եմ, շուտով կզրուցենք»,- նշել Է Թրամփը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here