Թրամփը վստահ չԷ, որ կկարողանա կատարել նախընտրական բոլոր խոստումները. Fox News

0
106
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ կկարողանա կատարել նախքան ընտրությունները տված խոստումների մեծ մասը, բայց ոչ բոլորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել Է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել հունվարի 26-ին: 
«Ես կկատարեմ իմ խոստումներից այնքանը, որքանը կկարողանամ: Քաղաքականությունը բարդ բան Է»,- նշել Է Թրամփը: Նա պարզաբանել Է, որ իր ծրագրած գործերն իրականացնելուն կարող Է խանգարել ընդդիմության կողմից դիմակայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here