Իրանական կողմը կարևորում է Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը

0
133

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության «Արազ» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղիի, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի, ԻԻՀ խորհրդարանի հայ պատգամավորների և հանրահայտ ընկերությունների ղեկավարների միջև հունվարի 27-ին տեղի ունեցավ հայ-իրան ական գործարար հանդիպում։ 

«Մեր ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև 2015 թվականի տվյալներով շուրջ 267 մլն է։ Ստեղծելով այս ազատ տնտեսական գոտիները՝ մենք ակնկալում ենք կամուրջ հանդիսանալ Իրանի և Ռուսաստանի գործարարների միջև։ Այդպիսով, Իրանի գործարարները հնարավորություն կունենան ազատ տնտեսական գոտու միջոցով մտնել մեծ եվրասիական շուկա, ինչպես նաև ԵԱՏՄ երկրները կկարողանան ազատ տնտեսական գոտու միջոցով մտնել Իրանի մեծ շուկա»,- ասաց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ 
«Արմենպրես»ի հաղորդմամբ, հանդիպման ժամանակ քննարկվեցին հայկական ապրանքների մուտքը դեպի Իրան ապահովելու վերաբերյալ հարցեր։ Խոսվեց նաև, թե ինչպես կարող է հայկական կողմը ազատ տնտեսական գոտիների միջոցով իրանական շուկա մտնել։ 
Առաջ քաշվեցին նաև զբոսաշրջությանը վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ Մարտին Սարգսյանը նշեց, որ ՀՀ և ԻԻՀ ժողովուրդների շփումը միմյանց հետ կարող է շարունակական լինել և ապագայում լավ հեռանկարներ ստեղծել։ 
«Մենք շատ ենք կարևորում առևտրաարդյոÖ �նաբերական պալատին կից ստեղծված արբիտրաժային դատարանի դերը պայմանագրերի կնքման և հետագայում նաև պայմանագրերի ճիշտ իրականացման գործընթացում»։ 
Խոսելով ապրանքների մուտքի մասին՝ Սարգսյանն ասաց, որ հանդիպմանը մասնակցող հայկական կողմի գործարարները չափազանց շահագրգռված են, որպեսզի իրենց ապրանքները իրանական շուկա մտնեն։ «Մենք մտածում ենք այնտեղ հիմնել նաև մսամթերքի արտադրություն՝ իրենց ազատ տնտեսական գոտում մորթը իրականացնելուց հետո։ Հումքը կլինի ՀՀ-ից, իսկ ԻԻՀ-ում կարտադրվեն տարբեր տեսակի ապրանքներ։ 

«Շատ մոտ ապագայում պլանավորում ենք սկսել այդ ամենը, ինչպես նաև վարչապետի հանձնարարականով պետք է արագացվի Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը։ Բանակցություններ կվարվեն ազատ գոտու հիմնման հետ կապված ֆինանսական միջոցների ներգրավման շուրջ»։ 

Հանդիպման ժամանակ քննարկվեցին տնտեսական համագործակցությունը հատկապես մարզային ոլորտում և այն խնդիրը, թե Հայաստանը ինչպիսի դերակատարում կարող է ունենալ «Արազ»-ի ազատ գոտում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ԻԻՀ «Արազ» տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին։ 

«Մենք շատ ենք կարևորում ազատ առևտրի գոտիների գործակցությունը երկու երկրների տնտեսական համագործակցության համատեքստում: «Արազ» ազատ գոտին մոտ տասը տարի է ինչ ստեղծվել է և սահմանամերձ է Հայաստանին։ Ներկա դրությամբ մոտավորապես 4000 պարսկական ընկերություն աշխատում է այդ գոտում»,- նշեց Մոհսեն Խադեմը։ 
Նրա խոսքով, քանի որ Հայաստանը նպատակ ունի առևտրի ազատ գոտի ստեղծել Սյունիքի մարզում, հանդիպման ժամանակ մասնակիցները քննարկում են նաև այն հարցը, թե ինչպիսի համագործակցություն կարող են ունենալ այս գոտու ստեղծման արդյունքումÖ ‰    
Իրանական կողմին հատկապես հետաքրքրում է հայկական համանման ազատ տնտեսական գոտու ստեղծման և գործընկերության խնդիրը։ Դրա լուծումով համագործակցությունը կծավալվի փոխշահավետ հեռանկարով։ 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here