Կանադայում Հայոց ցեղասպանության ևս երկու վերապրած կա. «Հորիզոն»-ի ուսումնասիրությունը

0
143

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի հայկական համայնքի «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագրակազմն ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքով պարզվել է, որ 2017 թվականի հունվարի 23-ի դրությամբ երկրում բնակվում է Հայոց ցեղասպանության երկու վերապրած: Նրանք են` 102-ամյա Յոժենի Գոգորյանը և 104-ամյա Սիրվարդ Քուրտյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հորիզոն»-ի խմբագրությունը կապ է հաստատել վերապրածների զավակների հեÕ ¿, ովքեր էլ հաստատել են, որ իրենց մայրերը ողջ են:

Յոժնի Գոգորյանը ծնվել է 1915 թվականի մայիսին սևծովյան Սամսուն քաղաքի մոտ: Ցեղասպանության տարիներին քաղաքի բնակիչների տեղահանելու ժամանակ մի խումբ հայ կանայք ապաստանում են մոտակա քարայրում: Կանանցից մեկն էլ լինում է Յոժնիի մայրը, ով այդ ժամանակ հղի էր: Յոժնին ծնվում է մեկ թաքստոցից մյուսը գնալու ժամանակ: Կանայք հորդորում են Յոժնիի մորը նորածնին թողնել անտառում, քանի որ նրա հետ հնարավոր չի լինի արագ փախչելը: Մայրը, սակայն մերժում է և ճանապարհը շարունակում երեխան գրկում: Ճանապարհին նա մահանում է, իսկ Յոժնիին գրկում և տարագրության ճանապարÕ �ը շարունակում է նրա տատը: Վերջինիս խնամքի ներքո էլ մեծանում է Յոժնին: Նա որոշ ժամանակ ապրում է Սամսունի որբանոցում, ապա տեղափոխվում է Հունաստանի որբանոց: Այդ ժամանակ նա կորցնում է տատի հետ կապը: Տարիներ անց տեղափոխվում է Եգիպտոս և ամուսնանում Կարապետ Գոգորյանի հետ: 1970-ականներին տեղափոխվում է  Կանադա: Յոժնի Գոգորյանն ունի 5 զավակ, 9 թոռ և 11 ծոռ:

Սիրվար Քուրտյանը ծնվել է 1912 թվականին Էրզրումում: Ջարդերի ժամանակ սպանում են նրա հորն ու հորեղբորը: Վեց ամիս տարագրության մեջ գտնվելուց հետո Սիրվարդը հասնում է Մոսուլ: Պատերազմի ավարտից հետո Սիրվարդի մայրն ընտանիքին տեղափոխում է Հալեպ: Սիրվարդը հայտնվում է տարվեր որբանոցներում: Դրանցից մեկում վարակվում է բորոտությամբ, ինչի պատճառով կանգնում է տեսողությունը կորցնելու եզրին, սակայն ավելի ուշ ապաքինվում է:  15 տարեկանում ամուսնանում է Էրզրումից մեկ այլ որբի` Խաչիկ Քուրտյանի հետ: Ներկայում նա բնակվում է Տորոնտոյում, ունի 4 զավակ, 7 թոռ և 4 ծոռ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here