Հայաստանը սիրիահայերին աջակցություն տրամադրելու նպատակով հատկացրեց ավելի քան 43 մլն դրամ

0
109

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց 43 մլն 368 հազար դրամ հատկացնել Արտաքին գործերի նախարարությանը՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ միջոցներն հատկացվում են կառավարության պա­հուս­­տային ֆոնդից:

ՀՀ ԱԳՆ-ն միջոցները նվիրաբերության կարգով կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ սիրիահայերի համար առաջնային անհրաժեշտության պարագաներ, սնունդ, կենցաղային իրեր  և այլ անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով: 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here