Նեղացածներ չպետք է լինեն. Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում ավելորդ հրմշտոցներ չի հանդուրժելու

0
126

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի նիստից հետո ունեցած իր ելույթում շեշտել է, որ ՀՀԿ-ն երբեք անձերի խնդիր չի լուծել, հիմա էլ չի լուծում:

«Թե՛ ներքին, թե՛ արտաքին և թե՛ տնտեսական քաղաքականության հարցերում Հանրապետականն ունի շատ հստակ ծրագիր և մոտեցում: Թե ովքեր կլինեն օրենսդիր մարմնում, ընտրությունների ցանկալի արդյունքի դեպքում ովքեր կլինեն գործադիր մարմնում, իսկ թե ովքեր կզբաղվեն կուսակցության գաղափարական, քարոզչական աշխատանքներով, կախված են հենց այդ ծրագրերից և մարտահրավերներից: Մենք երբեք անձերի խնդիր չենք լուծել, հիմա էլ անձերի խնդիր չենք լուծում: Մենք լուծում ենք մեր ծրագրերի արդյունավետ իրականացման ու մարտահրավերների հաղթահարման խնդիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտել է երկրի ղեկավարը:

Նրա խոսքով` խորհրդարանական հանրապետական մոդելը նոր լուծումներ է պահանջում: «Իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում մեր թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առնվելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները և ոչ թե հավակնությունները: Նեղացածներ չպետք է լինեն: Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օժանդակել են մեզ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երբևէ մի բարի խոսք են ասել Հանրապետական կուսակցոÖ �թյան օգտին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մի փոքրիկ աղյուս են դրել, բայց ես երբեք չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու, չեմ կարևորելու մարդկանց՝ իրենց անձի մասին պատկերացումներով: Տեսնում եմ՝ ով որքան է աշխատում, տեսնում եմ՝ ով ինչպես է աշխատում և իմ տեսանկյունից գնահատական եմ տալիս: Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքը պիտի որոշի, թե որտեղ է աշխատելու, ինչով պետք է զբաղվի, դա արդեն, ներողություն, բայց կդառնա շիլաշփոթ»,- ընդգծել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` կուսակցության մեջ պատասխանատվությունը շատ բարձր է, այնքան բարձր, որ, միգուցե, հասարակության մեծ մասն էլ դա չի պատկերացնում: «Իշխանությունը, բազմաթիվ անգամ ասածս նորից կրկնեմ՝ վայելք չէ, սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց չէ: Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է: Վստահ եմ՝ մենք ունենալու ենք կուսակցականների առավել արդյունավետ և առավել համապարփակ ներգրավվածություն մեր երկրի խնդիրների լուծման գործում: Բոլորի ներգրավվածությունն ենք ապահովելու: Իսկ ով համոզված կլինի, որ իր հսկայական պոտենցÕ �ալը անարդյունավետ է օգտագործվում, մենք նրանց կառաջարկենք գտնել ավելի արդյունավետ օգտագործող միջավայր»,- ամփոփել է երկրի ղեկավարը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here