CNN-ը նշել է Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի ամսաթիվը

0
143
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CNN ամերիկյան հեռուստաընկերությունը պնդում Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի  հեռախոսազրույցը կկայանա հունվարի 28-ին: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակված Է հեռուստաընկերության կայքում:

CNN-ը նշում Է, որ այդ տեղեկատվությունը հաստատել Է վարչակազմում իր աղբյուրը: Սպիտակ տունն առայժմ չի պատասխանել այդ հեռախոսազրույցի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցմանը: 
Իր հերթին Թրամփը հունվարի 26-ին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել Է, որ շուտով կկարողանա խոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ: 
«Նա ինձ զանգահարեց, երբ ես հաղթանակ տարա: Մենք դեռեւս չենք զրուցել: Բայց, ինչպես ես հասկանում եմ, շուտով կզրուցենք»,- նշել Է Թրամփը:
 
 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here