«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

0
152

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Հայկական բանակի կազմավորման 25-ամյակ 

Հայկական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նոր նամականիշ: Սփյուռքի նախարարությունում հունվարի 27-ին տեղի ունեցավ Հայկական բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր ցերեկույթ: Նախարար Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալով պարգևատրեց բոլոր հայրենադարձ ազատամարտիկներին: Հյոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարություններն այցելեցին Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցեցին իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: «Եռաբլուր» պանթեոն այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, բարձրաստիճան այÕ ¬ պաշտոնյաներ: ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներով պարգևատրել է շուրջ 200 զինծառայողների և ազատամարտիկների: Պարգևների մի մասը ՀՀ նախագահը հանձնեց նախագահական նստավայրում ՀՀ բանակի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում։

 

Հանրապետության Նախագահը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ՝ նշելով. «Հարգելի՛ պարգևատրվածներշնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ: Մենք շնորհակալ ենք ձեր կատարած հսկայական աշխատանքի համար, որ կոչվում է ծառայություն հայրենիքին»: Սերժ Սարգսյանը պարգևատրման արարողությունից հետո իր ելույթում ասաց: «Մենք մեր ողջ ժողովրդով կանգնում ենք հերոսներ դաստիարակած ծնողների կողքին, այս ընտանիքներին ենք ուղղում սփոփանքի և գոտեպնդման խոսքեր : Տղաներն ընկան` պաշտպանելով իրենց ընտանիքները, իրենց հարազատներին և մեզ բոլորիս: Նրանք նահատակվեցին, որ ապրի Հայաստանը, որ իրականություն դառնան մեր ժողովրդի երազանքները: Նրանք անմահացան, որ բոլորիս հետ միասին շարունակեն հայության դարավոր և հավերժական երթը»։

Ղարաբաղյան հակամարտություն

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետա կան սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ նախաձեռնել է «արդարության երթ»: Հանձնախումբը հորդորում է բոլոր հետաքրքրված անձանց նամակ հղել Թրամփին և հորդորել նրան աջակցել Հայաստանին: Կոչ է արվում ԱՄՆ նորընտիր նախագահին ասել արդարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև ավելի ամրապնդել հարաբերոÖ �թյունները քրիստոնյա Հայաստանի հետ:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը պատրաստակամություն է հայտնել աշխատելու Հայաստանի ու Ադրբեջանի հետ` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման։ «Եթե ես ստանձնեմ պետքարտուղարի պաշտոնը, կաշխատեմ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հետ` հանուն խաղաղ, երկարատև լուծում գտնելու, որը թույլ < /b>կտա տարածաշրջանում հաստատել կայունություն և բարգավաճում: Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության հաստատումը, այն կերաշխավորի, որ կողմերի միջև հաստատված համաձայնությունները հարգվեն»,- նշել է Թիլերսոնը:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Դանիայի խորհրդարանն ընդունել է «Հայոց ցեղասպանության մասին» վերտառությամբ բանաձև, որն ափսոսանք է հայտնում առ այն, որ Թուրքիայում հնարավոր չէ ցեղասպանության մասին հասարակական ու գիտական լուրջ քննարկում:

Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչներին, այդ թվում և  Ամերիկյան կինոակադեմիայի անդամներին է ցուցադրվել Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը, որն առաջադրվել է Օսկարի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: «Որպես ՀաÕ �ոց ցեղասպանությունը վերապարծների թոռի` սա մեծ նշանակություն ունի ինձ համար: Ինչոր առումով սա հաստատումն է նրա, որ այս խնդիրը, ինչքան էլ երկար լռեցված մնա, շարունակում է լինել համամարդկային առումով հասկանալի, այն արժե պատմել, իսկ հանդիսատեսը ցանկանում է այն տեսնել»,- նշել է Նարե Մկրտչյանը:

 

Հայաստան և աշխարհ

Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան փոխադարձ այցեր կատարել ներքին անձնագրերով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանն ու Հայաստանը կվերլուծեն ներդրումային համագործակցության ֆոնդ ստեղծելու հնարավորությունը: Այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է ՌÕ �ւսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է երկկողմ չորս փաստաթուղթ։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ տնտեսական համագործակցության մակարդակից և նշել, որ նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը ՌԴ: «Չնայած էներգակիրների և առանձին ապրանքների գների իջեցմանը, որոնք մատակարարվում են մեր երկրներից, ապրանքնե րի ընդհանուր թիվը չի նվազում, այլ ավելանում է: Եվս մեկ հանգամանք. նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը, ինչը կապված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ և արտացոլում է մեր ընդհանուր նպատակը դեպի ինտեգրում»,-  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Մեդվեդևը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցությունները գնահատել է կառուցողական և բեղմնավոր: «Մե նք ամենևին չենք թաքցնում, հստակ ցույց ենք տալիս, որ Մոսկվա այցն այց է բարեկամական, եղբայրական, դաշնակցային երկիր: Եվ ցանկանում եմ հայտարարել ուղիղ, առանց ավելորդ դիվանագիտության, որ մենք շատ գոհ ենք այսօրվա բանակցություններից և այն արդյունքներից ու հանձնարարականներից, որոնք տրվել են համապատասխան կողմերին՝ հետագա համագործակցության առիթով»

 

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչներին։ Հանդիպման արդյունքում ռուսաստանաբնակ երեք տասնյակից ավելի հայազգի գործարարներ հայտարարություն են ընդունել՝ ՀՀ կառավարության հետ համատեղ Õ �ախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

Ռուսական 200 միլիոն դոլարի վարկի շրջանակներում հայկական զինված ուժերին մատակարարվող սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է երկխոսությունը ռուսական կողմի հետ այդ ծրագրի շարունակականության վերաբերյալ: 

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում կայացած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի պարտավորություների կատարման հարցը: ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգից փո խանցել է, որ համազեկուցողները դրական գնահատական են տվել կատարված աշխատանքներին և գոհ էին Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքից: ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է ադրբեջանական դիվերսիաների հարցը՝ անդրադառնալով նաև դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձին. «Եվս մեկ անգամ պետք է Ձեր ուշա դրությանը հրավիրեմ, որ վերը նշված հարձակումը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանին, ոչ թե Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Ադրբեջանական կողմը ձեռնարկելով այս քայլը, կայացրել է քաղաքական որոշում և իրականացրել է այն»: Նաիրա Կարապետյանը հավելել է. «Մենք պետք է մշտապես արժանի և կոշտ պատասխան տանք այսպիսի դրսևորումներին, որպեսզի կատարենք մեր ստանձնած պարտավորությունները, որպես ԵԽ անդամ երկիր»։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ավարտին, ազատ բանավեճի ձևաչափում, ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի քարտուղարությանն է փոխանցել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին կոչ է արել վերականգնել Թուրքիայում մոնիտորինգի գործընթացը: ԵԽԽՎ նիստում քննարկվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության հարցը, մասնավորապես անդրադարձ է կատարվել Իլգար Մամմադովի գործին: «ԵԽԽՎն, դեպքերի նման զարգացման դեպքում, պետք է քաղաքական հետևություն անի, ընդհուպ մինչև ադրբեջանական պատվիրակությաÕ ¶ լիազորությունների դադարեցում»,- գրել է Սամվել Ֆարմանյանը։

Թուրքական ներկայիս ղեկավարության կողմից տարվող տարածաշրջանային և ներքին քաղաքականությունն անհանգստություն է պատճառում Եվրոպական Միությանը, սակայն եվրոպական լիարժեք արձագանքի փաթեթը դեռ մշակված չէ: «Ֆեյսբուք»-ի իր էջում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի այս տարվա անդրանիկ նիստի արդյունքները:

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պաշտոնական նամակով ներկայացրել է իր դիրքորոշումը Լապշինի գործով: Միյատովիչը, մասնավորապես, տեղեկացրել է, որ դիմել է ԵԱՀԿ-ում Բելառուսի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, ինչպես նաեւ նամակ է ուղարկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ հայտնելով մտահոգություններ այն մասին, որ հանձնելու դեպքում Լապշինը կարժանանա անարդար վերաբերմոÖ �նքի։ Մինսկի քաղաքային դատարանը մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը և ուժի մեջ թողել դատախազի որոշումըԱյս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Մնաց մեկ ատյան՝ վերադաս դատարան, որին կարելի է բողոք ներկայացնել 10-օրյա ժամկետում: Մեր լավագույն մասնա գետների օգնությամբ կազմվում են ՄԱԿին (Բելառուսի մասով) և ՄԻԵԴին (Ադրբեջանի մասով) ներկայացվող փաստաթղթերի փաթեթը»,-նշում է Զոհրաբյանը:

ԵԱՀԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել կազմակերպության Մշտական խորհրդի նիստը, որի օրակարգում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը։ Ավստրիական նախագահությունը կոչ է արել ԵԱՀԿ մասնակից երկրներին աջակցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը, քանի որ դա կարևոր է ողջ կազմակերպության համար։ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ բացառիկ կառուցողական դիրքորոշման համար։ «Ադրբեջանը հայտնվեց մեկո ւսացման մեջ և, հակառակվելով ԵԱՀԿ մասնակից 56 երկրներին, դեմ է արտահայտվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգմանը։ ԵԱՀԿ մասնակից մի շարք երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ, Եվրոպական միությունը, Կանադան, Շվեյցարիան, իրենց ելույթներում սատարել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։ 

Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետև կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել՝ նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար:

 ՌԴ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից Վանուշ Ս.-ն դուրս է գրվել Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։ Ըստ նրա՝ տուժածներից 2-ը` Գևորիկ Դ.-ն (1992թ. – աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով) և Կարեն Հ.-ն (1984թ. – աջ անրակի միջին երրորդականի փակ թեք կոտրվածք) վիրահատվել են։ Հիվանդանոցում բուժումը շարունÕ �կող ՀՀ 4 քաղաքացու վիճակը բավարար է։

Տրանսպորտային ոլորտի օրենսդրական փոփոխություններից հետո  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սկսել է կանոնավոր նոր երթուղիներ կազմակերպելու գործընթացը: Արդեն հայտարարված է միջազգային ուղևորափոխադրում իրականացնող կանոնավոր 7 երթուղիների  մրցույթ` վեցը դեպի Ռուսաստան և մեկը` Իրան:

Հայաստանի պետական լրատվական գործակալության` «Արմենպրես»-ի և Իսպանիայի EFE գործակալության միջև գործակցության սերտացման հեռանկարները եղել են երկու գործակալությունների ղեկավարների հանդիպման օրակարգում: Մադրիդում կայացած հանդիպմանը Հայաստանի և Իսպանիայի լրատվական գործակալությունների ղեկավարները՝ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը և EFE-ի նախագահ Խոսե Անտոնիո Վերա Խիլը, կարևորել են լրատվամիջոցների միջև կապի ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես տեքստային, լուսանկարչական տեղեկությունների տարածման և լրատվության այլ ոլորտներում: Արամ Անանյանը ներկայացրել է գործակալության աշխատանքները, պատմությունը, զարգացման ուղիները, արժեհամակարգն ու առաջընթացի տեսլականը: Ներկայացվել է նաև համագործակցության շրջանակային հուշագրի նախագիծ, որը կհավելվի իսպանական կողմի առաջարկներով: 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջեւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում  ՌԴ հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը։ Այցի ընթացքում Հրաչյա Հարությունյանը հանձնակատարի ներկայացուցիչներին գանգատվել է մեջքի շրջանում ցավերից: Դրա հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հ ետ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կկազմակերվեն Հ. Հարությունյանին անհրաժեշտ հետազոտությունները եւ համապատասխան բուժումը:

 Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին 0.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ցուցանիշն աճել է 17.9 տոկոսով: 

Էներգետիկայի բնագավառը, լինելով Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևոր ճյուղերից մեկը, վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել: Էներգետիկայի ոլորտում տարվող աշխատանքներն ուղղված են Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, հուսալի և անխափան ծառայությունների մատուցմանը: Այս մասին Երևանում մեկնարկած «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում անցկացվող համաժողովի բացմանն ասաց ՀՀ նախագահ Սերժ ՍարգÕ �յանը: Նա հավելել է. «Բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակներով վերջին շրջանում իրականացվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ՝ կÕ �րառելով համաշխարհային լավագույն փորձը»:

 

ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը վարել է ՀՀԿ խորհրդի նիստը: Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։  Նա այս օրերին ընթացող դաշինքների կազմավորման գործընթացն առողջ և ողջունելի է համարում, սակայն Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն չի ողջունել: ՀՀ Նախագահը շեշտել է, որ ՀՀԿ-ն երբեք անձերի խնդիր չի լուծել, հիմա էլ չի լուծում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի՝ Հանրապետության Նախագահին ուղղված բաց նամակին: Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը պետք է անցկացվի 2017 թվականի ապրիլի 2-ին:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշումը և շեշտելով, որ շարունակելու է մնալ ակտիվ քաղաքականության մեջ: 

 ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի բացառում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ դաշինք կազմելու եղանակով մասնակցելու հնարավորությունը: Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է միանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքին: 

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում մաքրվում, վերականգնվում և ամրակայվում են վերջերս Գեղարքունիքի մարզում պատահաբար հայտնաբերված նյութական արժեքներ, որոնք վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ժամանակներին:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ:

ՀՀ կառավարությունը հաստատեց 2017 թվականին ընտանեկան, սոցիալական նպաստների, արտահերթ օգնության և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի չափերը:

Հունվարի  22-ին քառօրյա պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված պայմանագրային զինծառայող Վարդան Թադեւոսյանի ծննդյան օրն է: Հերոսի 21-ամյա կնոջ՝ Էլիզա Սարգսյանի խոսքով՝ Վարդանը  սիրում էր աշխատանքը, նվիրված զինծառայող էր: Հունվարի 28-ին ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է: Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին: Սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մարտակերտ՝ պայմանագրային ծառայության:

Սփյուռք

 Գլեդիս Բերեջիկլյանը կդառնա Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետը: Նա հունվարի 23-ին միաձայն ընտրվել է Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Գլեդիս Բերեջիկլյանին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Լիբանանում հանգրվանած սիրիահայերի շրջանում Սիրիա վերադառնալու տրամադրություններ են նկատվում: Ինչպես  նշեց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Քարագավորյանը, քանի որ Հալեպում իրավիճակը համեմատաբար հանդարտվել է, դա առիթ է հանդիսացել,  որ Լիբանանում գտնվող շատ սիրիահայեր դիտարկեն Սիրիա վերադառնալու հարցը:

Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչի և Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով Կրակով քաղաքում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ` նվիրված Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյա հոբելյանին: 

Սիրիայի Հալեպի նահանգի գյուղերից մեկում զոհվել է հայ զինծառայող Ժան Քորաջյանը:  Երիտասարդը զոհվել է դիրքի հրթիռակոծության հետևանքով: Երիտասարդի եղբայրը ևս ծառայում է Սիրիայի զինված ուժերում: 

Միջազգային խճանկար

Ռուսաստանի «Եդինայա Ռոսսիա» (Միասնական Ռուսաստան) կուսակցության գործող նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։

Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան որոշում են ընդունել ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ: Այդ մասին ասված Է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ երեք պետությոննների համատեղ հայտարարության մեջ: Սիրիայի ընդդիմությունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանն առաջարկություններ է ստացել Սիրիայի ապագա սահմանադրության վերաբերյալ : Ավելի վաղ Ռուսաստանը Սիրիայի սահմանադրության վերաբերյալ առաջարկություններ Է ներկայացրել զինված ընդդիմությանը, որը մասնակցել Է Աստանայի հանդիպմանը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում: Կրեմլը հորդորում Է ԱՄՆ-ին՝ հաշվի առնել Սիրիայում փախստականների անվտանգության գոտիների կազմակերպման հնարավոր հետեւանքները, որպեսզի իրադրությունը չվատանա:

Իտալիայում գտել են Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում ձնահյուսի տակ հայտնված «Ռիգոպիյանո» հյուրանոցում բոլոր զոհվածներին: Նրանց ընդհանուր թիվը կազմել Է 29, որոնողական գործողությունն ավարտված Է:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոստի հիշատակի օր: Օրը հատուկ է ընտրված` այն ֆաշիստական ամենամեծ համակենտրոնացման ճամբարներից մեկի` Աուշվից-Բիրկենաուի (Օսվենցիմ) ազատագրման օրն է: Երուսաղեմում Հոլոքոստի հիշատակի թանգարանի` Յադ Վաշեմի «Արդարների» ցուցակում էլ ընդգրկված են 24 հայեր։

Մշակույթ

Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգը կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Համերգը կրում էր «Սիրված երգեր» խորագիրը։ Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի գործադիր պրոդյուսեր Արմեն Սարգսյանցն  ասաց, որ անձամբ չի ճանաչել Առնո Բաբաջանյանին։ Նա արդեն ավելի քան 10 տարի աշխատում է կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի հետ, ով հիմնադրամի նախագահն է։ «Ինձ համար շատ մեծ պատիվ է աշխատել այս հիմնադրամում, իմ կյանքը արդեն տասը տարի է կապված է այս կառույցի հետ։ Առնո Բաբաջանյանի ստեղծած երգն ու երաժշտությունը անմահ է և այն ապրելու է դեռ հարյուրամյակներ»,- ասաց Սարգսյանցը

 

Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվեց ՀՀ միության դահլիճում: Պարգևներ հանձնվեցին 2016 թվականին ճանաչված լավագույն ստեղծագործությունների համար: Մրցանակներն անվանակոչված են հայ մեծանուն գրողների անուններով:

Սպորտ

Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվեց «Խազարի գավաթ 2017» մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 14 երկրների 97 շախմատիստ, այդ թվում` 16 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Մրցաշարի վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց Ալիռեզա Ֆիռուզայի նկատմամբ, վաստակեց 7 միավոր և գրավեց երկրորդ հորիզոնականը։

Լատվիայի Ելգավա քաղաքում ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի առաջին տուրի հանդիպման Հայաստանի հավաքականը Գերմանիայի ընտրանուն հաղթեց 5:3 հաշվով: Մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը:  Երկրորդ տուրում Էստոնիայի և Հայաստանի հավաքականների միջև խաղն ավարտվեց հօգուտ Հայաստանի հավաքականի՝ 5։1 հաշվով։

http://armenpress.am/arm/news/876516/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here