Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին. Էդվարդ Նալբանդյան

0
104

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շարունակում է փորձերը խոչընդոտելու Հայաստանի և եռանախագահների ջանքերին, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ադրբեջանը հարցականի տակ դրեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, կամ այն աստիճանի աղավաղեց, որ հիմա եռանախագահող երկրները ստիպված են կրկնել, որ անխտիր պետք է պահպանվի հրադադարի ռեժիմը, որ անհապաղ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ կապված միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նալբանդյանը՝ հավելելով, որ սա է այն հիմնական ուղղությունը, որով շարժվում են Հայաստանը և եռանախագահները:

Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների փոփոխությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, նախարարը պատասխանեց. «Համանախագահները արտահայտում են իրենց երկրների դիրքորոշումը և չեմ կարծում, որ անձերի փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա»: 
http://armenpress.am/arm/news/876771/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here