ՀՀԿ-ն ստացել է կուսակցությունը լքելու Հովիկ Աբրահամյանի դիմումը

0
118

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու դիմումն արդեն ստացել է: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն, արդյոք, կուսակցությունը լքելու այլ դիմումներ, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Այլ դիմումներ չկան, բայց կարող եմ ասել, որ ունենք կուսակցությանն անդամակցելու շատ դիմումներ` հազարներով»:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ՀՀԿ-ն լքելու մասին: Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ շարունակելու է մնալ քաղաքականության մեջ: 
http://armenpress.am/arm/news/876718

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here