Ֆրանսիայի խորհրդարանում խուզարկություն է անցկացվում Ֆիյոնի կնոջ գործի հետաքննության շրջանակներում

0
160

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի քննիչները եկել են Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք՝ այնտեղ ստանալու փաստաթղթեր, որոնք վերաբերում են պետական միջոցների հնարավոր հափշտակման գործի՝ այսպես կոչված «Պենելոպա Ֆիյոնի գործի» հետաքննությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BF M TV հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ քննիչները մտադիր են առգրավել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը աշխատավարձի վճարումներին:

Նախօրյակին «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը եւ նրա տիկինը՝ Պենելոպան, առանձնաբար հարցաքննվել են քննիչների կողմից: Հարցաքննությունը տեւել Է շուրջ հինգ ժամ: Այդ մասին հունվարի 31-ին հայտնել Է քաղաքական գործչի փաստաբան Անտոնեն Լեւինը:
«Զրույցը տեւել Է շուրջ հինգ ժամ: Վկայություններ են տրամադրվել Պենելոպա Ֆիյոնի՝ որպես իր ամուսնու օգնականի աշխատանքի վերաբերյալ,-նշել Է փաստաբանը BFM TV հեռուստաալիքի եթերում:-Ե՛վ Ֆրանսուա Ֆիյոնը, ե՛ւ նրա կինը գոհ Էին, որ կարողացան հանդիպել քննիչների հետ, ինչը նրանք պնդում Էին հենց սկզբից, եւ պաշտպանել իրենց դիրքորոշումը»: «Մենք ցանկանում ենք, որ հետաքննությունն առաջ ընթանա, եւ պատրաստ ենք, եթե պահանջվի, տրամադրել այն բանի նոր վկայություններ, որ Պենելոպա Ֆիյոնն իրոք օգտակար աշխատանք Է կատարել՝ լինելով իր ամուսնու օգնականը Ազգայ ին ժողովում»,-հավելել Է նա: 
Անցած չորեքշաբթի Ֆրանսիայում սկանդալ Է ծայր առել, երբ Le Canard enchaՏnռ թերթը հրապարակեց լրագրողական հետաքննություն, որում պնդվում Էր, որ Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի եղել Է Ազգային ժողովում Ֆրանսուա Ֆիյոնի օգնականը եւ համապատասխան վարձատրություն Է ստացել, բայց ընդ որում «ոչ մի կոնկրետ պարտականություն չի կատարել»: 
Սկանդալը բորբոքվել Է: Տեղական ԶԼՄ-ներն այն անվանել են «Պենելոպագեյթ», քանի որ այն կարող Է ազդել Ֆիյոնի նախընտրական արշավի վրա, որը երկար ժամանակ անվիճելի ֆավորտի Էր համարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here