Ֆրանսիայի վարչապետը քննադատել է միգրացիոն քաղաքականության շուրջ Թրամփի մոտեցումները

0
118

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրն անարդյունավետ է ահաբեկչության դեմ պայքարում և տանում է լարվածության աճի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը:

«Այդ հրամանագիրն անարդյունավետ է, որն իր հիմնավորումներով և սկզբունքներով ստեղծում է նոր խնդիրներ: Այն անարդյունավետ է, քանի որ մեկուսացնում է մի շարք երկրների, անհնարին է դարձնում իրենց երկրներում հալածանքների ենթարկվող  տղամարդկանց և կանանց ընդունելը, և որոնք ազատ երկրների պաշտպանության կարիք ունեն»,- ասել է Կազնյովը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում:   

Նա նաև ավելացրել է, որ հրամանագիրը խնդիրներ է ստեղծում նրանց համար, ովքեր ռեզիդենտի և ԱՄՆ-ում երկքաղաքացիության կարգավիճակ ունեն:

Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաև 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի և Եմենի քաղաքացիների մուտքը երկիր:
http://armenpress.am/arm/news/876838/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here