Freedom House-ը Հայաստանն ու ԼՂ-ն ընդգրկել է «մասնակի ազատ» երկրների ցանկում

0
111

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2017» զեկույցում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղ ներկայացվել են որպես «մասնակի ազատ» երկրներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանը 100 բալանոց համակարգում ստացել է 45 միավոր, որում 100-ն ամենաազատն է, իսկ 0-ն ոչ ազատը:

Կազմակերպությունն առանձնացված գնահատականներ է ներկայացրել նաև քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մասով, որոնցում Հայաստանը համապատասխանաբար գնահատվել է 5 և 4՝ հնարավոր 7 միավորից, որում 7-ը ոչ ազատն է, իսկ 1-ը ամենաազատը:

Լեռնային Ղարաբաղն ընդգրկված է «վիճելի տարածքներ»-ի ցանկում՝ 33 միավորով: Այն ևս համարվում է «մասնակի ազատ»: Լեռնային Ղարաբաղի պարագայում և՛ քաղաքական իրավունքները, և՛ քաղաքացիական ազատությունները գնահատվել են 5:

Ըստ զեկույցի՝ ամենաազատ երկիրը համարվել է Ֆինլանդիան, իսկ ամենաանազատը՝ Զիմբաբվեն:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը և Թուրքիան համարվել են «մասնակի ազատ»՝ համապատասխանաբար 64 և 53 միավորով: Իրանը և Ադրբեջանը համարվել են ոչ ազատ՝ 17 և 14 միավորներով:
http://armenpress.am/arm/news/876833/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here