ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի սկզբին կայցելի Իրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն:
«Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք համաձայնագրեր: Ներկայում տարվում են աշխատանքներ այդ ուղղությամբ»,- հայտնել է նա: