Ընդլայնվում են «Հայաստան» հիմնադրամի համագործակցության շրջանակները Հնդկաստանի կառավարության հետ

0
114

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գործադիր վարչության գրասենյակում փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարին եւ փոխդեսպան Պռաշան Կումար Դասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցեր, այդ թվում` Հայաստանի մարզերի դպրոցներում համակարգչային դասասենյակներ հիմնելու շարունաÕ �ականությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:

Ընթացքում է համակարգչային դասասենյակների հիմնումը Վայոց Ձորի մարզի հանրակրթական բոլոր 50 դպրոցներում, որտեղ ընդհանուր առմամբ ուսանում է շուրջ 6800 աշակերտ: Դասասենյակները կհամալրվեն անհրաժեշտ կահույքով եւ համակարգչային տեխնիկայով՝ ընդհանուրը 347 համակարգիչ եւ 50 տպիչ: Հնդկաստանից ժամանած մասնագետների աջակցությամբ դասասենյակները կապահովվեն համացանցով եւ ներքին ցանցով` ինտերնետային տեղեկատվությունը հասանելի դարձնելով դպրոցներում ուսանող աշակերտների եւ մանկավարժական կազմի համար: Հիմնադրամի եւ Վայոց Ձորի մարզպետարանի աջակցությամբ վերապատրաստված ինֆորմատիկայի ուսուցիչներն ու օպերատորներն էլ համակարգչային գիտելիքներ կդասավանդեն աշակերտներին: 

«Համակարգչային դասասենյակների հիմնումը Հնդկաստանի կառավարության հետ համատեղ ծրագրի երկրորդ փուլն է. 2012 թ.-ին համակարգչային դասասենյակներով ենք ապահովել Տավուշի մարզի 72 դպրոցներին»,- տեղեկացնում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ հույս հայտնում, որ համագործակցությունը Հնդկաստանի կառավարության հետ շարունակական կլինի:

Այսօր Լոռու մարզի Արծնի գյուղի աշակերտներն ուսանում են Հնդկաստանի կառավարության հովանավորությամբ 2010թ.-ին հիմնանորոգված դպրոցում: 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here