Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում եկել է «առաջ շարժվելու» ժամանակը

0
101
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցում Է երկրի առանձին խորհրդարանականների մտահոգությունը ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակի կապակցությամբ, սակայն կարծում Է, որ երկու երկրներն Էլ «պետք Է առաջ շարժվեն»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիի մեկնաբանու թյան մեջ այս մասին հայտարարել Է նախընտրական արշավի ժամանակ արտաքին քաղաքականության հարցերով Թրամփի խորհրդական Վալիդ Ֆարեսը:

Ֆարեսի խոսքով՝ ամերիկացի շատ օրենսդիրներ նշում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վիճելի բնույթը, ինչպես նաեւ այն «բազմաթիվ խնդիրները, որոնք մեզ բաժին են հասել անցյալից եւ շարունակում են գոյություն ունենալ մինչ օրս»: «Նա (Թրամփը – խմբ.) հասկանում Է Կոնգրեսի առանձին անդամների անհանգստությունը, սակայն ասում Է, որ մենք գտնվում ենք նոր աստիճանի վրա եւ (պետք Է) առաջ շարժվենք»,- նշել Է գործակալության զրուցակիցը:   
Դոնալդ Թրամփն ավելի վաղ բազմիցս ասել Է, որ մտադիր Է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի նորմալացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ դա շահավետ կլինի երկու կողմերի համար Էլ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here