Թրամփը Նիլ Գորսաչին առաջադրել Է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում

0
90
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Գերագույն դատարանի կազմում ներգրավելու համար Նիլ Գորսաչին թեկնածու առաջադրելու իր որոշման մասին: Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ պետության ղեկավարը հիշեցրել Է «Գերագույն դատարանի համար երկրում ամենալավ դատավորին գտնելու» իր նախընտրական խոստման մասին: «Դատավոր Գորսաչի որակավորո ւմը կասկածներ չի հարուցում»,- նշել Է Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

49-ամյա Գորսաչը պահպանողական արժեքների կողմնակից Է համարվում: Ավելի վաղ նա հանդես Է եկել ամերիկյան օրենքների բառացի մեկնաբանության օգտին՝ անցյալում տեղ գտած նախադեպերի նվազագույն հաշվառմամբ:  
ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորները նշանակվում են ցմահ: Նրանց թեկնածություններն առաջադրվում են նախագահի կողմից եւ հաստատվում ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից: Այժմ դատարանի կազմում կա ութ մարդ՝ մեկ թափուր տեղով, որն ազատվել Է 2016 թփականի փետրվարին դատավոր Անտոնին Սքալիայի մահվանից հետո: Նա համարվում Էր ամերիկացի պահպանողականների կուռքը:
 
 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here