ԼՂՀ փոխվարչապետը վերահաստատել է հրաժարական տալու իր ցանկությունը

0
117

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը վերահաստատել է հրաժարական տալու իր ցանկությունը, որը հայտնել էր դեռևս 2016թ-ի հուլիսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աղաբեկյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Այդ ցանկությունս մեծ էր: Մարդիկ փորձում են դա կապել քաղաքական գործընթացների հետ: Իրականում շատ երկար տարիներ պետական ծառայության պաշտոններ եմ զբաղեցնում Հայաստանում և Ղարաբաղում: Թույլ տվեք, որ ես իրականում հնարավորություն ունենամ վայելելու իմ կյանքը, կարողանամ ոչ պետական, մարդասիրական նշանակության ծրագրերով զբաղվեմ: Փոքր ծրագրեր կան, որոնք պետության կյանքում մեծ իրադարձություններ չեն, սակայն շատ կցանկանամ դրանց կյանքի կոչվելու հարցում օգտակար լինել»,- նշել է ԼՂՀ փոխվարչապետը:

Աղաբեկյանը շեշտել է, որ այդ հարցի շուրջ արդեն իսկ քննարկումներ է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ում առաջիկայում կներկայացնի իր հրաժարականի դիմումը: 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here