«Համախմբում» կուսակցությունը հերքում է ֆինանսական խնդիրներ ունենալու մասին լուրերը

0
153

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե կուսակցությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և փակում է տարածքային գրասենյակները: Արեգնազ Մանուկյանը նկատում է, որ կուսակցությունը, որը հիմնադրման օրվանից անընդհատ կառույցներ է ստեղծել մարզերում և Երևանի վարչական շրջաններում, այս փուլում էլ ավելի ինտենսիվ ձևով է ընդլայնում իր կառույցների աշխարհագրությունը:

«Եթե օրական երկու-երեք կառույց ստեղծելը համարվում է փակվել, ապա դա արդեն այլ մեկնաբանության տեղիք է տալիս»,- հայտարարել է Մանուկյանը:

Նա նաև հիշեցրել է, որ հունվարի 31-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության գրասենյակի բացումը, իսկ դրանից երկու օր առաջ`  կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցը: Արեգնազ Մանուկյանը հավելել է, որ միայն վերջին երկու գրասենյակների բացման արդյունքում կուսակցությանն անդամակցել է 700 մարդ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here