Հայաստանում ապաստան հայցող անձանց կեսից ավելին Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ են

0
94

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող անձանց թիվը 2016 թվականի երկրորդ կիսամյակում կազմել է 64 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, այդ թվում մինչև 17 տարեկան տղամարդիկ և կանայք կազմում են 9 հոգի, 18-34 տարեկան տղամարդիկ` 10 և կանայք`8, 35-64 տարեկան 12 տղամարդ և 12 կին, իսկ 65 տարեկանից բարձր`4 կին :

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ում ապաստան հայցող 34 անձ ունեցել են Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիություն: 12 հոգի ունեցել են Իրաքի, 8 հոգի` Իրանի, 5 հոգի` Ուկրաինայի և ևս 4 հոգի` այլ երկրների քաղաքացիություն: Ինչպես նաև քաղաքացիություն չունեցող 1 տղամարդ` 18-34 տարիքային խմբից: 

Ապաստան հայցող անձանց կասեցված կամ կարճված դիմումների ընդհանուր քանակը կազմել է 10, իսկ անձանց թիվը` 15 հոգի:

Իրանի Իսլամական Հանրապետությունից 6 դիմումները ներկայացրել են 6 քաղաքացիներ, որոնցից 3-ը տղամարդիկ են 18-34 տարիքային միջակայքում և 3-ը կանայք՝ 35-64 տարիքային խմբում: Ինչպես նաև ստացվել են Սիրիայի Արաբական Հանրապետության 8 քաղաքացիներից 3 և Իրաքի 1 կին քաղաքացու դիմումներ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here