Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության 29 քաղաքացիների շնորհվել է փախստականի կարգավիճակ

0
101

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին փախստականի կարգավիճակ է ստացել 37 օտարերկրյա քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, այդ թվում՝ Սիրիայի Արաբական Հանրապետության 29 քաղաքացի: Նրանց թվում են մինչև 17 տարեկան 6 տղամարդ և 4 կին, 18-34 տարեկան 6 տղամարդ և 3 կին, 35-64 տարեկան` 4 տղամարդ, 5 կին և 65-ն անց՝ 1 տղամարդ:

Փախստականի կարգավիճակ է շնորհվել Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող մինչև 17 տարեկան 2 և 35-64 տարիքային միջակայքում գտնվող ևս 2 կանանց, Իրաքի և Կամերունի քաղաքացիություն ունեցող մեկական կանանց: Ինչպես նաև քաղաքացիություն չունեցող 1 կնոջ և 1 տղամարդու:

Միևնույն ժամանակահատվածում 43 անձանց նկատմամբ դադարեցվել է փախստականի կարգավիճակը: Այդ թվում Սիրայի` 13, Իրաքի` 5 քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող 25 անձանց նկատմամբ: 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here