ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է Թրամփին չեղարկել ԱՄՆ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները

0
102
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունվարի 31-ին հույս Է հայտնել, որ ԱՄՆ մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների  մուտքի արգելքը շուտով կչեղարկվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը: 

Գլխավոր քարտուղարն ասել Է, թե ինքնը հուսով Է, որ դա տեղի կունենա «հնարավորինս շուտ»: Գուտերիշի համոզմամբ՝ սահմանված միջոցները հազիվ թե թույլ տան արդյունավետ կերպով ԱՄՆ-ը պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից: 
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here