Սփյուռքի փոխնախարարն այցելել է Երևանի Հայ կաթողիկե եկեղեցու հյուրատանը ապրող սիրիահայերին

0
119

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության` հայրենադարձությանը նվիրված շաբաթվա միջոցառումների շրջանակներում նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Մերձավոր և Միջին արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը և նախարարության մի քանի աշխատակիցներ փետրվարի 1-ին այցելել են Երևանի Հայ կաթողիկե եկեղեցի, որտեղ Սիրիայի ճգնաժամից մինչ օրս ապաստան է գտել շուրջ 600 սիրիահայ: Այս պահին եկեղեցու հյուրատանը ապրում է 47 սիրիահայ: Այս մասÕ �ն «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը կարևորեց Հայ կաթողիկե եկեղեցու դերակատարությունը հայկական մշակույթի պահպանման և տարածման գործում, ինչպես նաև՝ սիրիահայության խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի նախաձեռնությամբ Եկեղեցին համագործակցել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ և հոգում է սիրիահայերի ժամանակավոր կացության հարցը, լուծում է նրանց սոցիալական բազմաթիվ խնդիրները:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի ընդհանուր տեղապահ Հայր Մեսրոպ վարդապետ Սուլահյանն իր գոհունակությունը հայտնեց անձամբ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` ամենօրյա հոգածության և ուշադրության, ինչպես նաև՝ սիրիահայության խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համար:

Նա ընդգծեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության մեջ առանձնակի սեր և հոգի կա հայության այն բեկորների հանդեպ, որոնք սփռված են աշխարհով մեկ:

Հայր Սուրբը մասնավորապես ընդգծեց, որ եղել է աշխարհի տարբեր մայրցամաքներում և գրեթե բոլոր համայնքներում մեծագույն սիրով և հավատով են խոսում Սփյուռքի նախարարության և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանի մասին, և վստահություն հայտնեց, որ ապագայում առավել կսերտանա և կընդլայնվի ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ կաթողիկե եկեղեցու համագործակցությունը:

Այնուհետև Սփյուռքի նախարարության աշխատակիցները ծանոթացան Եկեղեցու հյուրատանը ապաստանած սիրիահայերի խնդիրներին, լսեցին նրանց առաջարկությունները և հավաստիացրին, որ կփորձեն լուծումներ գտնել նրանց հուցող հարցերին»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here