Ֆրանսիացիների ավելի քան 70 տոկոսն անհամոզիչ Է համարել Ֆիյոնի արդարացումներն իր կնոջ հետ կապված սկանդալում

0
106
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության գիծը, որն ընտրել Է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն իր կնոջ՝ Պենելոպայի մասնակցությամբ մեքենայությունների վերաբերյալ սկանդալային մեղադրանքների ֆոնին, ֆրանսիացի ընտրողների մեծ մասին անհամոզիչ Է թվում: Սրանք են այն հարցման տվյալները, որը կատարել Է Elabe սոցիոլոգիական ծառայութ յունը, եւ որոնք հրապարակել Է BFM-TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     

Ինչպես ցույց Է տվել հետազոտությունը, հարցվածների 76 տոկոսը համոզիչ չի համարում այն փաստարկները, որոնք Ֆիյոնը բերում Է իրեն պաշտպանելու համար: Քաղաքական գործչի արդարացումները վստահության արժանի Է համարում հարցման մասնակիցների 23 տոկոսը: Եվս 1 տոկոսը պատասխան տալ չի կարողացել:   
Պատասխանելով Ֆիյոնին ընկալելու վերաբերյալ հարցին՝ հետազոտության մասնակիցների սոսկ 28 տոկոսն Է հայտարարել, որ վստահ Է թեկնածուի ազնվությանը, եւ սոսկ 27 տոկոսն Է զգում, որ նա «հասկանում Է մարդկանց», որոնք իր պոտենցիալ ընտրողներն են:  
Դրա հետ մեկտեղ ֆրանսիացիների 54 տոկոսը համոզված Է, որ հենց Ֆիյոնն Է ունակ միավորելու ֆրանսիացի աջ կենտրոնամետների տարբեր հոսանքները, եւ հարցվածների 48 տոկոսը կարծում Է, որ քաղաքական գործիչն ունի նախագահ դառնալու անհրաժեշտ արժանիքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here