Թրամփն Իրանին մեղադրել Է Իրաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեջ

0
121
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ Իրանն ավելի ու ավելի Է ուժեղացնում իր հսկողությունն Իրաքի նկատմամբ, չնայած ավելի վաղ Վաշինգտոնի կողմից այդ երկրում ներդրված միջոցներին: 

«Իրանն արագորեն ավելի ու ավելի շատ Է զավթում Իրաքը նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն այնտեղ երեք տրլն դոլար Է ծախսել: Դա վաղուց Է ակներեւ»,-գրել Է նա Twitter-ի իր Էջում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինը ԱՄՆ-ը դատապարտել Է Իրանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը եւ հայտարարել, որ այդ գործողությունները խախտում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, ինչի կապակցությամբ  պաշտոնական նախազգուշացում Է անում երկրին: 
«Մենք պաշտոնապես նախազգուշացնում ենք Իրանին… Իրանը շարունակում Է սպառնալ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին: ԱՄՆ-ը շարունակում Է դատապարտել Իրանի նմանօրինակ գործողությունները, որոնք խախտում են անվտանգությունն ու կայունությունը եւ պետությունների բարգավաճումը Մերձավոր Արեւելքում»,- ասել Է նա: 
ԱՄՆ-ի Կոնգրեսում նոր օրինագիծ Է ներկայացվել Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: Փաստաթուղթը պատրաստվել Է չորս կոնգրեսականների կողմից, որոնք գլխավորում են Իսրայելի գործերի խումբը, որը գործում Է Ներկայացուցիչների պալատի հանրապետական խմբակցության կազմում: Մասնավորապես, օրինագիծն ուղղված Է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի դեմ պայքարին: Օրինագծով նախատեսվում Է «նոր պատժամիջոցներ սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ Mahan Air ավիաընկերության դեմ, որն օգնում Է Կորպուսին տարածելու ահաբեկչությունը&r aquo;, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

http://armenpress.am/arm/news/877060/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here