Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour մրցաշարին

0
135

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour մրցաշարին:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` Արոնյանը կփոխարինի Վլադիմիր Կրամնիկին, ով հրաժարվել է մասնակցել հեղինակավոր այս մրցաշարին: Բացի Լևոն Արոնյանից՝ մրցաշարին իրենց մասնակցությունը կբերեն նաև Ուեսլի Սոն, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը և Յան Նեպոմնյաշչին:

Grand Chess Tour առաջին մրցաշարը տեղի կունենա Փարիզում հունիսի 19-26-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here