ՀՀ բանակի 25-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

0
140

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ փետրվարի 1-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն` ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի, Բելգիայում ՀՀ դեսպանի եւ ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցչի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ընդունելությանը մասնակցեցին ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների դեսպաններ, այլ դիվանագետներ, բարձրաստիճան զինվորականներ, ՆԱՏՕ-ի միջազգային քաղաքական եւ ռազմական անձնակազմերի պաշտոնյաներ։

Ողջույնի իր խոսքում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանն անդրադարձավ ՀՀ Զինված ուժերի ստեղծման պատմությանն ու քառորդդարյա փառահեղ ճանապարհին, Հայաստանի որդեգրած միջազգային ռազմաքաղաքական համագործակցության ուղենիշներին, Հայոց բանակում ընթացող բարեփոխումների գործընթացին, Ազգ-բանակ հայեցակարգին:

Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին՝ դեսպան Եդիգարյանը վստահություն հայտնեց, որ դրանք ապագայում էլ կշարունակեն զարգանալ կայուն եւ փոխշահավետ կերպով։ 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here