Պատմության և մշակույթի հուշարձանների տեղեկատվական բազան կդառնա առավել մատչելի

0
132

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռքբերման, կադաստրի կազմման, ներդրման, վարման և միջոցառումների իրականացման ծրագրին:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ ծրագրով կապահովվեն հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների վերաբերյալ կադաստրային տվյալները, ձեռք կբերվեն հուշարձանների սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները:

«Առավել մատչելի կդառնա դրանց վերաբերող տեղեկատվական բազան, կստեղծվեն հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության գործընթացների լիարժեք և արդյունավետ կառավարման հնարավորություններ»,– «Արմենպրես»ի հաղորդմամբ, ասաց Ամիրյանը՝ հավելելով, որ կապահովվեն նաև հուշարձանների օգտագործման առավել անվտանգ օգտագործման խնդիրները:
http://armenpress.am/arm/news/877118/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here