American Airlines-ն առաջին ներկայացուցչությունն Է բացել Կուբայում

0
97
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների American Airlines ավիաընկերությունը փետրվարի 1-ին իր առաջին ներկայացուցչությունն Է բացել Կուբայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մայամիում լույս տեսնող Nuevo Herald իսպանալեզու հրատարակությունը: Ավիաձեռնարկության գրասենյակը գտնվում Է Կուբայի մայրաքաղաքի Միրամարի շրջանի գործարար-կենտրոնում:

Կանոնավոր ավիահաղորդակցության 55-ամյա բացակայությունից հետո երկրների միջեւ ուղիղ չվերթերը վերականգնվել են անցյալ տարվա օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի Լոդերդեյլ քաղաքից (Ֆլորիդայի նահանգ) Կուբայի՝ կղզու կենտրոնի Սանտա Կլարա քաղաք Jet Blue ավիափոխադրողի մարդատար հանրանավի թռիչքով:
Երկու պետությունների միջեւ կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսումը քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արդյունքն Է, որը հնարավոր դարձավ Հավանայի եւ Վաշինգտոնի միջեւ երկկողմ հարաբերությունների նորմալացման պայմաններում, ինչի մասին 2014 թվականի դեկտեմբերին հայտարարեցին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման եւ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here