ԵՄ-ն մտադիր Է կազմակերպել Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողով. Corriere della Sera

0
135
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն մտադիր Է կազմակերպել միջազգային խորհրդաժողով, որը նվիրված կլինի Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել Է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:  

«Մենք աշխատում ենք գարնանը միջազգային խաղաղ խորհրդաժողով կազմակերպելու վրա, որի ուշադրության կենտրոնում կլինեն սիրիական հակամարտության կարգավորման հարցերը: Այդ երկրի վերականգնումը հսկայական միջոցներ Է պահանջում, բայց ոչ ոք դրանք չի հատկացնի՝ վստահ չլինելով կայուն ներքին երկխոսության եւ սիրիական բոլոր ուժերի ներկայացուցիչների փոխգործակցության հարցում»,-ասել Է Մոգերինին: 
Նա վստահություն Է հայտնել, որ Սիրիայում խաղաղ գործընթացը կարող Է ձեռք բերվել «Բրյուսելի, Մոսկվայի, ՄԱԿ-ի եւ Վաշինգտոնի ուժերի մշտական կոորդինացման դեպքում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
 
 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here