Էրդողանը կայցելի Ռուսաստան

0
123

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի առաջին կեսին կայցելի Ռուսաստան` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու երկկողմ հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sputnik-ի թուրքական ծառայությունը, այս մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիօզը:

Դեսպանի խոսքով` քննարկման ժամանակ օրակարգային կարևոր հարցերից է լինելու Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ազատականացումը: «Նախ և առաջ օրակարգ ենք բերելու հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորվող վիզային ռեժիմի ազատականացումը գործարարների և քաղաքական գործիչների համար»,- ասել է դեսպանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here