Թրամփը հայտարարել Է, թե չի մեղմացրել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

0
94
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պատժամիջոցների ռեժիմների մեղմացման որոշումներ չի կայացրել, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ոչինչ չեմ մեղմացրել»,- ասել Է նա՝ Harley-Davidson ընկերության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում պատասխանելով հակառուսական պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ լրագրողների հարցերին: 
Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների ստորաբաժանումը հրապարակել Էր «Գլխավոր թույլատրագիր թիվ 1» վերտառությամբ փաստաթուղթը, որը վկայում Է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները փոխել են պատժամիջոցների ռեժիմը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նկատմամբ:   
Ինչպես ճեպազրույցի ընթացքում պնդել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, խոսքը վերաբերում Է արդեն գործող սահմանափակումների գործողության ճշտմանը: «Դա նորմալ պրակտիկա Է՝ ճշտել որոշակի ոլորտներում պատժամիջոցների գործողությունն այն բանից հետո, երբ դրանք ավելի վաղ սահմանվել են»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here