«Ժառանգության» խորհուրդն ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում է կայացրել

0
122

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցի դաշինքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության վարչության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Թե որ դաշինքի հետ մենք կմասնակցենք ընտրություններին, կարող եմ ասել, որ մենք վերջնական ճշգրտումների համար պաշտոնական բանակցողներ ունենք, որÕ �նք լիազորված են կուսակլցության խորհրդի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարտիրոսյանը:

Հարցին` ինչպե՞ս է ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը վերաբերվել Զարուհի Փոստանջյանը, ով կողմնակից է միայնակ մասնակցելու տարբերակին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ առանձին մասնակցելու կողմնակից է ոչ միայն Զարուհի Փոստանջյանը, սակայն խորհուրդը բացարձակ մեծամասնությամբ որոշում է կայացրել մասնակցել դաշինքով:

Անդրադառնալով հարցին` կմասնակցի՞ Զարուհի Փոստանջյանն ընտրություններին, եթե կուսակցությունը որոշել է դաշինք կազմել այլ ուժերի հետ` Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենք այդ հարցը չեն քննարկել և խորհուրդ տվեց հարցն ուղղել Փոստանջյանին: 
http://armenpress.am/arm/news/877341/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here