Իրանը կրակի հետ Է խաղում. Թրամփ

0
130
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել Է «կրակի հետ խաղալու» մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Նահանգների ղեկավարը գրել Է Twitter-ի իր Էջում: 

«Իրանը կրակի հետ Է խաղում. նրանք չեն գնահատում՝ որքան «բարի» Էր նրանց նկատմամբ նախագահ Օբաման: Բայց ոչ ես»,-նշել Է  Թրամփը:
Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, Թրամփը հայտարարել Է, թե ԱՄՆ-ը միջուկային գործարքի օգնությամբ փրկել Է Իրանին, որը «վերջին շնչում Էր»: «Իրանը վերջին շնչում Էր եւ կկործանվեր նախքան կգար ԱՄՆ-ը եւ նրան փրկօղակ կտար իրանական գործարքի տեսքով՝ 150 մլրդ դոլար»,-գրել Է Թրամփը: 
«Իրանը պաշտոնապես նախազգուշացված Էր բալիստիկ հրթիռի փորձակման կապակցությամբ: Նրանք պետք Է շնորհակալ լինեին այն ահավոր գործարքի համար, որն ԱՄՆ-ը կնքել Է նրանց հետ»,-ասված Է Թրամփի մեկ այլ հաղորդագրության մեջ:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի 22 անդամներ, երկու կուսակցությունների ներկայացուցիչներ, նամակ են ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ պահանջելով նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ վերջերս նրա կողմից իրականացված հրթիռային արձակումների կապակցությամբ: 
«Մենք անհանգստացած ենք այն հաղորդագրություններից, որ Իրանը բալիստիկ հրթիռի փորձարկում Է անցկացրել 2017 թվականի հունվարի 29-ին»,- ասված Է նամակի տեքստում, որը ՏԱՍՍ-ին Է տրամադրել Սենատի արտաքին գործերի կոմիտեի աշխատակազմը: Դրա հեղինակները նշում են, որ նման արձակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի խախտում են, որի համաձայն Թեհրանը պարտավորվել Է չզբաղվել «միջուկային մարտալիցք կրելու ընդունակ հրթիռների մշակմամբ»:
Նամակն ստորագրել են արտաքին գործերի կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը, այդ կոմիտեի ավագ դեմոկրատ Բեն Քարդինը, ինչպես նաեւ պալատի անդամներ Թիմ Քեյնը, Ռոբերտ Մենենդեսը, Մարկո Ռուբիոն, Լինդսի Գրեմը, Թոմ Քոթոնը, Ռոբերտ Փորթմանը եւ ուրիշներ: 
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը դատապարտում Է Իրանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը եւ համարում Է, որ այդ գործողությունները խախտում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, ինչի կապակցությամբ  պաշտոնական նախազգուշացում Է անում երկրին: Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հաստատել Է նոր հրթիռների արձակումը, նշելով, որ այն չի խախտում Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, որը 2015 թվականին հուլիսին Իրանի հետ համաձայնեցվել Է ՄԱԿ-ի ԱնվտանգութÕ �ան խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի կողմից:
 
 

http://armenpress.am/arm/news/877317/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here