Մոսկվան դեմ Է Անդրեյ Լապշինին Ադրբեջանին հանձնելուն. Զախարովա

0
126
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան դեմ Է բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին հանձնելուն՝ պնդելով Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելու անթույլատրելիությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: 

«Մենք հետեւողականորեն պնդում ենք, որ անթույլատրելի Է Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելը եւ այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը տեղ հասցնելու նպատակով մենք ինտենսիվ շփումներ ենք իրականացնում Բելառուսի արտաքին գործերի նախարարության, այդ երկրի պատկան մարմինների հետ»,-ասել Է նա փետրվարի 3-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի կեսին Լապշինը գրել Էր, որ Մինսկում իրեն ձերբակալել են Ադրբեջանի պահանջով, որտեղ նա «սեւ ցուցակում» Է ներառված ԼՂՀ այցելելու համար:

http://armenpress.am/arm/news/877264/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here